38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հայաստանի իշխանության զավթման, յուրացման նախապատրաստման ու դրանում, այսպես կոչված, «ռուսական հետք»- ի վերաբերյալ

Հայաստանի իշխանության զավթման, յուրացման նախապատրաստման ու դրանում, այսպես կոչված, «ռուսական հետք»- ի վերաբերյալ
21.09.2024 | 15:52

Հայաստանի քննչական կոմիտեն (ՔԿ) սեպտեմբերի 18- ին հայտարարեց, թե հայաստանում վնասազերծվել է մի խումբ, որն իբրև թե հավաքագրել է մասնակիցներին և Երևանում իշխանությունը զավթելու նպատակով կազմակերպել նրանց նախապատրաստությունը Ռուսաստանում։

Պաշտոնական տեղեկատվության փոքր- ինչ ուշադիր ընթերցողը չի կարող չնկատել, որ դրանում ոչինչ չի նշված, թե Ռուսաստանում որոշակի ովքեր են զբաղվել նրանց պատրաստությամբ: Ընդամենը երեք հոգու անվան և ազգանվան սկզբնատառեր են, որոնցից պարզ չէ նույնիսկ նրանց ազգությունը: Ավելին՝ որևէ որոշակի ապացույց ներկայացված չէ ՌԴ- ում խմբի պատրաստության վերաբերյալ:
Թող չփորձեն անուն- ազգանունների առնչությամբ վերոնշյալ անորոշությունը պատճառաբանել նախաքննական գաղտնիքով, իբր նախաքննության շահերից ելնելով: Այստեղ նախաքննական գաղտնիքի մասին խոսք չի կարող լինել այն պարզ պատճառով, որ Ս.Գ.-ի, Ա.Ե.-ի, Ա.Հ.-ի, Ե. Ս.-ի և ինքնությունները դեռևս չպարզված այլ անձանց, ըստ քննչական կոմիտեի, ՌԴ- ում գտնվող հանցակիցներ Ա.Ս.-ի, Ա.Մ.-ի, Ա.Ս.-ի անուն- ազգանունները նշելը նրանց որևէ կերպ չէր կարող դրդել քննությունից թաքնվել: Անուն- ազգանունների սկզբնատառերի նշված լինելու հանգամանքը լիովին բավարար էր հասկանալու, որ իրենք արդեն բացահայտված են և, եթե մտադրություն ունեին թաքնվելու, թաքնվեին:
«Հանցավոր խմբի» անդամներից ովքե՞ր են ՌԴ մեկնած Հայաստանի մի շարք քաղաքացիներին և Լեռնային Ղարաբաղի մի շարք նախկին բնակիչներին հայտնել, որ զենքով վարժանքների նպատակը Հայաստան վերադառնալն ու գործող իշխանությանը հեռացնելն է, դարձյալ ոչինչ նշված չէ:
Եվ, այսուհանդերձ, հնարավո՞ր է, որ ՔԿ- ն ճշմարտությունը, իրականությունն է ներկայացրել… Հնարավոր է: Բայց նույնքան ու նույնիսկ ավելի շատ հնարավոր է նաև հակառակը: Ինչո՞ւ… Որովհետև թե՛ ՔԿ- ն, թե՛ Հայաստանի ողջ իրավապահ համակարգը, որը, հանուն ճշմարտության, նախկին իշխանության օրոք էլ հանրային վստահության լուրջ դեֆիցիտ ուներ, իշխանազավթների՝ իշխանության գալուց հետո ընդհանրապես կորցրել է վստահությունը քաղաքական ու համակարգային կոռուպցիայի արդյունքում իր հանցավոր անգործությամբ, Նիկոլ հայադավի գրպանում լինելով, նրա բազմակի օգտագործման կեղտոտ գործիքը լինելով: Բավակա՞ն է, թե էլի շարունակեմ…
Ըստ ՔԿ- ի պաշտոնական հաղորդագրության, բավարար փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «ՀՀ քաղաքացիներ Ս.Գ.- ն, Ա.Ե.- ն, Ա.Հ- ն, Ե.Ս.- ն, Ա.Ս- ն, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչներ Ա.Մ.- ն Ա.Ս.- ն, ինքնությունները դեռևս չպարզաբանված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, կատարել են իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն, այն է՝ դիտավորությամբ ստեղծել են Հայաստանի Հանրապետության իշխանությունը զավթելու՝ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու համար պայմաններ»:
Չգիտես՝ ծիծաղե՞ս, թե…Կառավարության շենքը գրավելը և կառավարության անդամներին, ասենք, բռնությամբ ազատությունից զրկելը կամ սպանելը, եթե նույնիսկ դա հաջողվեր, բավարա՞ր էր կառավարության լիազորություններին տիրանալու համար: Կամ՝ կառավարության լիազորություններին տիրանալը նշանակում է Հայաստանի իշխանությունը զավթե՞լ… Հայաստանի իշխանությունը միայն կառավարությունի՞ց է բաղկացած… Բա «Ազգային ժողով», «նախագահ» կոչվածնե՞րը… Գրողը տանի, ինչ- որ գայթակղիչ չի՞ ստացվում…
Ի վերջո, պաշտոնական տեղեկատվությանը կից ներկայացված տեսանյութում պատկերված այդ մի քանի փամփուշտով, դաշույններով և «խաղալիքներո՞վ» պետք է Հայաստանի իշխանությունը զավթեին՝ կառավարությունը գրավեին կամ կառավարության լիազորություններին տիրանային… Ինքնաձիգներ, գնդացիրներ, նռնակներ ու նռնականետներ ինչ- որ չտեսանք…
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ արդեն պատասխանել է պետական հեղաշրջման փորձի առնչությամբ Ռուսաստանի «հետքի» վերաբերյալ Երևանի շահարկումներին կամ Երևանից հնչող հայտարարություններին, թե ՌԴ- ն իբր մասնակցել է հեղաշրջման փորձին: Նա հեգնանքով է մեկնաբանել Հայաստանի իշխանությունների հայտարարություններն այն մասին, թե իբր Ռուսաստանում խումբ են պատրաստել Հայաստանում իշխանությունը զինված զավթելու համար:
«Ես հուսով եմ, այդ պատճառով չէ, որ փակվել է «Comedy Club»- ը»,- «РИА Новости»– ի տեղեկացմամբ , Կանանց եվրասիական համաժողովի շրջանակներում ասել է նա՝ պատասխանելով լրագրողի հարցին:
«Մերձավոր Արևելք- Կովկաս» հետազոտական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը, իր հերթին, կասկածի տակ է առել Հայաստանի իրավապահների հայտարարությունները՝ դրանք կապելով ներքին քաղաքական իրավիճակի և հասարակական բողոքի աճի հետ:
Կասկածներ հայտնելով ռազմական հեղաշրջումը կանխելու մասին հայտարարության վերաբերյալ, նա «Ինֆո 24»- ին տված հարցազրույցում նշել է, որ դա ավելի շատ «ներքաղաքական կոնյունկտուրայի» արդյունք է, որն ի թիվս այլ բաների, դրսևորվում է նախկին քաղաքական գործիչների դեմ քրեական գործերի վերսկսմամբ:
«Իշխանությունները զգացել են իրենց ինչ- որ անկայունությունը և սկսել են դավադրություններ հորինել։ Ահա թե ինչ տպավորություն է ստեղծվում»,- հայտարարել է Տարասովը։
Քաղաքագետի կարծիքով, նման հայտարարություններով Հայաստանի իշխանությունները փորձում են «խլացնել բողոքի զգացումը», որն անխուսափելիորեն կուժեղանա Ադրբեջանի հետ համաձայնագրի ստորագրումից հետո, որը շոշափում է Ղարաբաղից տեղահանված հայերի շահերը:
«Ես չեմ հավատում, անկեղծ ասած, իմանալով այս իրավիճակը, որ ինչ- որ դավադրություն, հեղաշրջում և այլն: Որպեսզի կատարվի հեղաշրջում, անհրաժեշտ են ժամանակ, ջանքեր, հնարավորություններ, ռեսուրսներ և այլն։ Իսկ մեղադրանքներն ամենահեշտն է առաջ քաշելը, հասկանում եք։ Դա հաճախ անում է ղեկավարությունն իր կոնյուկտուրային նկատառումներով»,- ասել է Տարասովը:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 15029

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ